Սկսե՛ք Ձեր ճանապարհորդությունը մեզ հետ, խոսե՛ք խորհրդատուի հետ

Հետադարձ կապ

‘’EduCompass’’-ը կրթական խորհրդատվական ընկերություն է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ուսումնառությամբ հետաքրքրված հայ աշակերտների և ուսանողների (նաև նրանց ծնողների) համար։

Մեր առաքելությունն է ուղղորդել ձեզ ձեր մասնագիտական երազանքներն իրականություն դարձնելու ճանապարհին:

Մասնագիտական կողմնորոշում և կրթական հաստատության ընտրություն, անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում և ընդունելության գործընթացների վերաբերյալ իրազեկում, արտերկիր ժամանման ընթացակարգեր և ինտեգրում նոր միջավայրին... Վերոնշյալ և առնչվող բազմաթիվ այլ հարցերում մեր խորհրդատուներն անհատական աշխատանք կտանեն յուրաքանչյուր դիմորդի հետ՝ աջակցելով բարձրորակ կրթություն ստանալու ձեր նպատակի իրագործմանը։